-
20.02.2014|
22:16
Փետրվարի 20-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Դմիտրո Կրիկուն՝ լրագրող, մեդիա փորձագետ, Անատոլի Մարցինովսկին՝ Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ, Օլեքսանդրա Մատվիյչուկը՝ Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար։
-
20.02.2014|
21:57
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ: Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարների համար սահմանված են դրամական պարգևներ:
-
20.02.2014|
21:52
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո, իր մահկանացուն է կնքել ճանաչված ու սիրված բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆԸ:
«Իրատես de facto»-ն խորապես վշտակցում է Բոլորչյանների ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու գրչակից ընկերներին:
-
20.02.2014|
21:49
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրվել էր քննարկում «Իրադրությունը ՈՒկրաինայում» թեմայով:
ՈՒկրաինացի լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը կենտրոնի հետ կապ հաստատեց տեսազանգի միջոցով:
-
20.02.2014|
17:55
Մարտի 10-ին՝ 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» խորագրով հերթական բարեգործական համերգը:
-
20.02.2014|
17:29
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանը միշտ պատրաստ է համագործակցելու, պարզապես այդ իշխանությունները պետք է չլինեն փալաս, որի վրա սրբում են ոտքերը:
-
20.02.2014|
17:27
Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից:
-
20.02.2014|
17:25
Արմենպրեսը մեկնաբանություն է ստացել ԱԳՆ-ից Կիևում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց արդյունքում զոհեր և վիրավորներ գրանցվեցին։
-
20.02.2014|
17:22
Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի 1900 բնակիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ` համարելով վիրավորական իրենց համար:
-
20.02.2014|
17:19
Չինացի ծրագրավորող Չեն Լին իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել թղթադրամներից պատրաստված 999 վարդերով: 27-ամյա սիրահարին այս քայլին դրդել է ընկերուհու ծնողների պատասխանը: